ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ



Սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) կնքված է համարվում Ձեր (այսուհետ նաև՝ Հաճախորդ) (անձ, ով մուտք է գործել և (կամ) օգտագործում է սույն՝ «http://migmotor.am/» կայքը (այսուհետ՝ Կայք)) և «Mig Տեխսպասարկում» ՍՊԸ (այսուհետ՝ Mig Motor) միջև: Կարգում ցանկացած հղում «մենք», «մեր», «մեզ» բառերին վերաբերում Mig Motor-ին, և ցանկացած հղում «Դուք», «Ձեր», «Ձեզ» վերաբերում է Հաճախորդին: Ձեր կողմից սույն Կայք մուտք գործելը և կամ Կայքից որևէ ձևով օգտվելը կարգավորվում է Կարգով և Դուք, մուտք գործելով Կայք և կամ որևէ կերպ օգտվելով Կայքից, Ձեր համաձայնությունն եք տալիս Կարգի բոլոր դրույթներին:

Mig Motor-ը իրավունք ունի ցանկացած պահի Կարգը ենթարկել փոփոխության՝ միակողմանիորեն և առանց նախնական ծանուցման: Այդպիսի փոփոխություններից հետո Ձեր կողմից Կայք մուտք գործելը և/կամ որևէ կերպ օգտագործելը հաստատում է Ձեր կողմից այդ փոփոխություններին համաձայն լինելը:



Տվյալների հավաքագրումը



Սույն Կարգի իմաստով անձնական տվյալներ են համարվում Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, ներառյալ՝ Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, փոստային դասիչը, տարիքը (այսուհետ միասին՝ Անձնական տվյալներ): Անձնական տվյալ չեն համարվում Հաճախորդների վերաբերյալ ընդհանուր վիճակագրությունը, Կայքի օգտագործման մասին տեղեկությունները և այլ ոչ անձնական տվյալները: Դուք կարող եք օգտվել մեր Կայքից առանց Ձեր մասին Անձնական տվյալներ տրամադրելու, սակայն, դա կարող է սահմանափակել Կայքի որոշակի առանձնահատկություններից օգտվելու Ձեր հնարավորությունը: Ձեր Անձնական տվյալները մեր կողմից հավաքագրվում և պահպանվում են հետևյալ դեպքերում (առանց սահմանափակման).

• Կայքում գրանցվելիս,
• Հատուկ առաջարկի մասնակցելիս,
• Բաժանորդագրվելիս,
• Ցանկացած այլ հաղորդակցության ժամանակ:
Մենք կարող ենք նաև խնդրել Ձեզ տրամադրել մեր տեխնիկայի հետ կապված Ձեզ հետաքրքրող մանրամասները

Տվյալների օգտագործումն ու փոխանակումը



Mig Motor-ը հավաքագրում է Ձեր Անձնական տվյալները հետևյալ նպատակներով, այդ թվում (առանց սահմանափակման)`
• պատասխանելու Ձեր հարցերին և դիմումներին,
• Ձեզ համար ապահովելու Կայքի որոշակի մասերի և առանձնահատկությունների հասանելիությունը,
• հաստատելու Ձեր ինքնությունը,
• Կայքում գնումներ իրականացնելու,
• հաղորդակցվելու Ձեզ հետ՝ Ձեր հաշվի և գործունեության վերաբերյալ պայմանների կամ դրույթների փոփոխության մասին տեղեկացնելու համար, • մեր նյութերը, գովազդը և առաջարկները Ձեզ համար անհատականացելու,
• կայքը բարելավելու և ներքին գործնական նպատակներով։



Անձնական տվյալների գրանցումը



Հաճախորդի Անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն Կարգի: Mig Motor-ը Հաճախորդի Անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք առևտրային կամ որևէ այլ նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Բացառության Կարգով նշված դեպքերի՝ մենք չենք տրամադրում Ձեր որևէ Անձնական տվյալ երրորդ կողմին առանց Ձեր հատուկ համաձայնության։ Mig Motor-ը չունի մուտք դեպի Ձեր վճարային քարտերին կամ բանկային այլ տվյալներին և հետևաբար Mig Motor-ը որևէ կերպ չի կարող գրանցել, հավաքագրել այդ տվյալները և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների որևէ օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար (ներառյալ՝ առանց սահմանափակման, երրորդ անձանց կողմից այդ տվյալներին որևէ կերպ մուտք ստանալու և որևէ գործողություն կատարելու դեպքերի):



Մտավոր սեփականություն

Կայքում ներկայացված ամբողջ տեղեկատվության (ներառյալ՝ նկարներ, կից նկարագրություն, դիզայն) նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է Mig Motor-ին: Mig Motor-ի անունը և խորհդանիշը գրանցված ապրանքային նշաններ են և պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մեր նյութերը օգտագործելու, կրկնօրինակելու, թարգմանելու և/կամ Mig Motor-ի ապրանքային նշանը (նշանները) օգտագործելու համար խնդրում ենք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով info@migmotor.am էլ․ հասցեին կամ զանգահարելով 044777075 հեռախոսահամարին:



Պատասխանատվություն



Mig Motor-ը պատասխանատվություն չի կրում Կայքի օտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար: Սա չի բացառում Mig Motor-ի պատասխանատվությունը իր արտադրանքի պատշաճ օգտագործումից Ձեր կրած հնարավոր վնասների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: