Բնութագիր

XCMG մեքենա-մեխանիզմիների գնման դեպքում, Հայաստանի բոլոր կազմակերպությունների և անհատների համար, գործում են լիզինգի տարբեր պայմաններ։

<<Միգ Մոթոր>> ընկերությունը լավագույն որոշումն է Ձեր բիզնեսի համար։ Փնտրու՞մ եք միջոցներ հատուկ մասնագիտացված տեխնիկա ձեռք բերելու համար, դիմեք մեր մենեջերներին, ովքեր հասկանում են XCMG արտադրանքի յուրահատկությունները և կօգնեն ընտրել ավելի նպատակահարմար տեխնիկա, կհուշեն ինչպես քաղել, հնարավորինս,օգտակարը Ձեր տեխնիկայից:

<<Միգ Մոթոր>> ընկերությունը հանդիսանում է հուսալի գործընկեր։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի տեխնիկան դառնա ավելի հասանելի։ Օգտվեք լիզինգի ծրագրերից՝ ստեղծված <<Միգ Մոթոր>> ընկերության կողմից։ Մենք վստահ ենք, որ XCMG տեխնիկան օգուտ կբերի Ձեր բիզնեսին և Դուք կվաստակեք ավելին։

Մեր առավելությունները

Հիմնական դրույթները, որոնք առաջարկում է մեր կազմակերպությունը, բնութագրվում են ցածր արժեքով, երկարաժամկետ պայմանագրերով, լիզինգի փոխշահավետությամբ և մինիմալ փաստաթղթաշրջանառությամբ։ Լիզինգ իրականացվում է Հայաստանի ամբողջ տարածքում:

Դուք որոշում եք ինքներդ

Ինչքան քիչ է լիզինգի ժամանակահատվածը և մեծ է կանխավճարի չափը՝ այդքան ավելի քիչ կբարձրանա տեխնիկայի գինը տարվա ընթացքում և լիզինգի ամսավճարը։ Ի՞նչն է Ձեզ համար ավելի կարևոր՝ ավելի քիչ կանխավճարը, թե՞ ընդհանուր գնի բարձրացումը լիզինգի պայմանագրի ամբողջ ժամանակահատվածում, որոշում եք ինքներդ:

Կանխավճար սկսած 10%-ից

Տարեկան տոկոսադրույքը սկսած 9%-ից

background

Սկսեք համագործակցությունը
անհատական խորհրդատվությունից

Զանգահարել