Գաղտնիության քաղաքականություն



Սույն գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Ձեր տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները: Մենք կարող ենք փոփոխել մեր կայքի վրա պարունակվող տեղեկությունների բովանդակությունը կամ ծառայություները առանց Ձեզ նախապես ծանուցելու, որի հետևանքով գաղտնիության վերաբերյալ մեր քաղաքականությունն էլ կարող է համապատասխանաբար ապագայում փոփոխությունների ենթարկվել: Ձեր կողմից շարունակական մուտքը կայք կամ դրա օգտագործումը կհամարվի որպես Ձեր կողմից այդ փոփոխությունների ընդունում:



Գաղտնիության սկզբունքներ



Ձեր կողմից մեզ տրամադրվող բոլոր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար http://migmotor.am/ -ը (Այսուհետ Mig Motor) հետևում է գաղտնիության հետևյալ սկզբունքներին։ Mig Motor-ը հավաքագրում է Օգտատեր հանդիսացող հաճախորդների վերաբերյալ միայն այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է տեխնիկան ձեռք բերելու և սպասարկման ծառայություններից օգտվելու համար: Mig Motor-ը օգտագործում է Օգտատիրոջ մասին տեղեկությունները` նրան մատուցվող ծառայությունների և սպասարկման որակը բարելավելու նպատակով, Mig Motor-ը չի կարող տրամադրել Օգտատիրոջ վերաբերյալ տեղեկություններ որևէ երրորդ անձի: Mig Motor-ն ունի անվտանգության համակարգեր, որոնց նպատակն է պաշտպանել Օգտատիրոջ վերաբերյալ տեղեկությունները կորստից, վնասումից, անթույլատրելի օգտագործումից ցանկացած երրորդ անձանց կողմից:

Կայքի հանրամատչելի հատվածները



Կայքի հանրամատչելի հատվածները օգտագործելիս Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ և նման ձևով կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնացնող որևէ տեղեկություն: Մենք կարող ենք հետևել, թե որքան մարդ է օգտվում մեր կայքից, այդուհանդերձ Ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվի: Ինչպես նաև մենք կարող ենք գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով և գրանցել ընդհանուր տեղեկությունները:



Անձնական տեղեկություններ



Մենք խիստ հետևում ենք անվտանգության մեր ընթացակարգերին` կանխարգելելու ոչ լիազորված անձանց, Ձեր անձնական տեղեկություններից օգտվելու հնարավորությունը: Այդ նպատակով մենք գործածում ենք այնպիսի առաջատար տեխնոլոգիաներ ինչպիսիք են տվյալների գաղտնագրումը, արգելապատնեշների կիրառումը և սերվերների նույնականացումը, սակայն չենք սահմանփակվում վերը թվարկված եղանակներով: