Արագ պատվեր

Մեր մասին

Mig Motor - Մենք ստեղծում ենք նոր պատմություն

 

           «ՄԻԳ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ. փետրվարին՝ սկզբնական շրջանում իրականացնելով միայն մեքենա-մեխանիզմների սպասարկման, ընթացիկ և կապիտալ վերանորոգման, եռակցման և այլ աշխատանքներ: Ընկերությունն ունի ժամանակակից սարքավորումներով հագեցած սպասարկման կետ, հանքաարդյունաբերական, շինարարական, ճանապարհաշինարարական և հատուկ նշանակության տեխնիկաների սպասարկման, ընթացիկ և կապիտալ վերանորոգման աշխատանքներին տիրապետող բանիմաց և փորձառու մասնագետներ, ովքեր վերապատրաստում են անցել արտերկրում։

           Կարճ ժամանակահատվածում տեղական շուկայում գրանցած հաջողությունները, համակողմանի ուսումնասիրությունները, հաճախորդների գոհունակությունը, ինչպես նաև մատչելի, հուսալի և որակյալ տեխնիկա ունենալու նրանց կողմից առկա պահանջարկը, ստիպեցին ղեկավարությանը վերանայել որդեգրած քաղաքականությունը և հանդես գալ նոր առաջարկներով:

           2020 թվականի մայիսի 11-ից «ՄԻԳ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՍՊԸ-ն հանդիսանում է XCMG ընկերության, իսկ նույն թվականի նոյեմբերի 18-ից նաև աշխարհահռչակ SHACMAN ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում։

 

Մեր առավելությունները.

  • Մատուցվող ծառայությունների և առաջարկվող տեխնիկայի բարձր որակ:
  • Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում:
  • Մատչելի գներ:
  • Լիզինգի շահավետ պայմաններ։
  • Հաճախորդամետ մոտեցում։

 

         Մենք նպատակ ենք դրել մոտ լինել զարգացող աշխարհի փոփոխություններին, Հայաստանում ներկայացնել լավագույնը, ներկրել գերհզորը և քայլել ժամանակին զուգընթաց: Մեր թիմն իր ամենօրյա աշխատանքով ապացուցում է, որ կարող է լինել լավագույնը, կարող է ինքնակատարելագործվել և դառնալ զարգացող աշխարհի կարևոր մասնիկը:

Բոլորը պահեստում!

Բոլոր ապրանքները առկա են մեր խանութ-սրահում։

Մեզ կարելի է վստահել

Մենք փորձում ենք գոհացնել յուրաքանչյուր հաճախորդի։

100% որակի երաշխիք

Դուք վստահ եք, որ կգտնեք այն, ինչ ձեզ հարկավոր է:

Մեծ կատալոգ

Մենք աշխատում ենք միայն անմիջապես արտադրողի հետ:

Հարմարավետ առաքում

Մեր նպատակն է հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրել:

Անհատական ​​մոտեցում

Մենք առաքում ենք երկրի ցանկացած անկյուն։

2000 տեսակ տեխնիկա

Մեր մոտ առկա է 2000 տեսակ տեխնիկա

Մատչելի գներ

Մենք առաջարկում ենք շահավետ պայմաններ և գներ