XCMG-ն կընդգրկվի հանքարդյունաբերական մեքենաներ արտադրողների եռյակում
Չինական առաջատար ճանապարհաշինարարական մեքենաների արտադրությամբ զբաղվող XCMG ընկերությունը նպատակադրված է, մինչև 2025 թվականը, հայտվել աշխարհի առաջատարների եռյակում, այս մասին հաղորդել է China Daily-ն։ 2020 թվականին ընկերությունը նախատեսում է առաջ անցնել նույնիսկ 5-րդ հորիզոնականից, հայտարարել է ընկերության նախագահ Վան Մինը։ 2019-ի տվյալներով, ոլորտի առաջատարներն են՝ Caterpillar, Komatsu և Hitachi Construction Machinery ընկերությունները։
Buma China-ում XCMG-ն ցուցադրել է իր առաջատար արտադրանքները, այդ թվում՝ աշխարհի ամենամեծ պտտվող հորատման սարքը և ամենագնաց ամբարձիչը։ Ըստ Wang Min-ի, երկար տարիներ, ընկերությունն իր վաճառքների 5%-ը ծախսել է հետազոտությունների և մշակումների վրա։ Համաձայն Wang Min-ի խոսքի՝ բարեփոխումների և նորարարությունների շնորհիվ XCMG-ի տարեկան եկամուտները 300 մլն յուանից վերածվել է 100 մլրդ յուանի։