Արագ պատվեր

Զոդում

Հայաստանում ամենամեծ XCMG սպասարկման կենտրոնը․

 

Ցանկացած մոդելի ամբարձիչների, էքսկավատորների, ինքնաթափերի և այլ մեքենա-մեխանիզմների վերանորոգման, նաև կապիտալ վերանորոգման ամենամեծ սպասարկման կենտրոնը տարածաշրջանում:

 

XCMG սարքավորումների վաճառք և սպասարկման ծառայություններ

 

XCMG-ն համարվում է նորարարական, օպտիմիզացված ընկերություններից մեկը, որը ոչ միայն տրամադրում է բարձրորակ շինարարական, ճանապարհաշինարարական հատուկ տեխնիկա, այլև հատուկ ուշադրություն է սևեռում տեխնիկայի մատակարարման և առաջարկվող տեխնիկայի վերանորոգման ծառայություններին:

 

Կախված խնդիրների տեսակներից, որոնք հաճախ առաջանում են ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում, XCMG ընկերությունը մանրամասն ուսումնասիրում է առկա խնդիրը, որպեսզի հնարավորինս բավարարի նմանատիպ աշխատանքներով զբաղվող ընկերություններին։ Այս նպատակով՝ «Միգ Մոթոր» ընկերությունը, հանդիսանում է XCMG կողմից լիազորված ներկայացուցիչը՝ Հայաստանի տարածքում։ Այդ որոշումը կայացվել է մեր ընկերության արտադրանքից օգտվող հաճախորդների հանդեպ առաջացած հոգատարության արդյունքում։ XCMG ընկերության ներկայացուցիչ «Միգ Մոթոր» ընկերությունն ունի և ստեղծում է նոր սպասարկման կենտրոններ ողջ Հայաստանում։